Էկվադորի դատախազությունը 2,5 տոննա կոկաին է առգրավել երկրի արևմուտքում
Էկվադորի դատախազությունը հայտնել է երկրի արեւմուտքի Մանաբիի նահանգում 2,5 տոննա կոկաինի առգրավման մասին: Այդ մասին ասված է Twitter-ում գերատեսչության Էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Դատախազության եւ ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել երկուսուկես տոննա կոկաին»,- ասված է հաղորդագրության մեջ: Էկվադորի դատախազության տվյալներով՝ կոկաինը եղել է ջուտի պարկերում: Թմրանյութի հայտնաբերման փաստով առայժմ ձերբակալումներ չեն կատարվել: Հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: