«Ամենահաղթող թեկնածուն նա է, որ քիչ է հայտնի». Արամ Սարգսյան

«Ամենահաղթող թեկնածուն նա է, որ քիչ է հայտնի։ Հայտնիների ժամանակը լրացել է, իրենք գնացել են»,- այսօր Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե դաշինքն ունի՞ Լոռիում հայտնի թեկնածուներ։

Ըստ նրա՝ հները չիրականացված խոստումներ ունեն, իսկ նորերը մաքուր էջից են խոստումներ տալու։ Ամեն դեպքում, ինչպես նկատեց Ա.Սարգսյանը, իրենք ևս առավելություն ունեն՝ փորձառությունը։

Ա.Սարգսյանը պոպուլիստ անվանեց նրանց, ովքեր ասում են, թե ժողովուրդը չի ուզում լսել ՄԵՆՔ-ի թեկնածուներին։

«Ի տարբերություն մյուս ուժերի թեկնածուների՝ ունենք բացառապես ժողովրդի շահերից բխող գործունեություն իրականացրած, կոռուպցիայի հետ առերեսում չունեցած, կոռուպցիայի դեմ պայքարած մարդիկ»,- հավելեց դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս