ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն նոյեմբերի 30-ին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են նոր առեւտրական համաձայնագիր՝ USMCA-ն, որը փոխարինում է գործողությունը դադարեցրած NAFTA համաձայնագրին։
Մեծ Բրիտանիան պետք է ընտրություն անի առանց համաձայնագրի Եվրամիության կազմից դուրս գալու («կոշտ» Brexit) եւ Brexit-ից հրաժարվելու միջեւ, եթե երկրի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին հավանություն չտա ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովում հաստատված համաձայնագրին:
Նոյեմբերի 29-ից 30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ:
Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իրենք դիմելու են միջազգային դիտորդներին՝ այս ատելության խոսքի համար։
«ԵԱՏՄ-ից մենք չեն առաջարկում հենց հիմա դուրս գալ, ո՛չ ՀԱՊԿ-ից հենց հիմա դուրս գալ, ո՛չ էլ Ղարաբաղի հարցը հենց հիմա լուծել։ Մենք առաջարկում ենք հենց հիմա փոքր քայլերով, կամաց-կամաց քայլ անել դեպի նոր միջավայր»:
«Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների: Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում»:
Եվրամիությունը հերթական անգամ կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հունվարի վերջին:
ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, որ քաղաքական ուժերի առաջնորդների միջև սպասվող բանավեճին կմասնակցի միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ձեր քաղաքապետը հող տրամադրի, ապա գարունը կկառուցենք բնակարաններ»,-Եղեգնաձորում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ 8-10 տարում ամսական 65 հազար դրամ վճարելով՝ մարդիկ կկարողանան ձեռք բերել այդ բնակարանները։
Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր: Ինչպես հայտնում է minval.az-ը, այդ մասին հայտնել են պակիստանյան Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերությունից:
«Մեր ծրագրում գրված են բոլոր այն կետերը, որոնք անհրաժեշտ են ժողովրդին»,- այսօր Եղեգնաձորի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 30-ին հաստատել է Ուկրաինային նոր ծրագրով 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի հատկացումը:
«Մենք գնում ենք Ազգային ժողով՝ ունենալով ծրագիր, միտք: Քննադատելու, քննարկելու և վերահսկելու ենք կառավարությանը: Պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն, փոխվի Ընտրական օրենսգիրքը, հանեն ռեյտինգային ընտրակարգը, քանի որ այն կուսակցություններին թույլ չի տալիս հավասար պայմաններում լինել: Մեզ համար վտանգավոր է նաև գերվարչապետական համակարգը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի անդամ Ստեփան Գրիգորյանը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը թույլատրել է Լեհաստանին 655 միլիոն դոլար ընդհանուր գումարի համազարկային կրակի 20 ռեակտիվ համակարգերի վաճառքը:
017թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված «Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan» հայտը:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անհիմն է որակել ադրբեջանական կողմի դժգոհությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ:
Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ:
«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ դաշինքի երկու լիդերները՝ Խաչատուր Քոքոբելյանը և Արամ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնականում լինում են մարզերում, իսկ Երևանում քարոզարշավն իրականացնում է Արտակ Զեյնալյանը։
Թբիլիսիի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվի, ինչպիսին էլ լինեն Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «թղթի կտոր» է անվանել ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձեւը, որը դատապարտում է «Ռուսաստանի սադրիչ գործողություններն Ուկրաինայի դեմ», եւ Վաշինգտոնին կոչ է արել գիտակցելու իր դերն ուկրաինական ճգնաժամի հարցում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ն.Փաշինյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե հեղափոխությունը Սորոսն է արել. «Տո՛, Սորոսը էնքան հաց ու պանիր պիտի ուտի, որ կարողանա անի էն, ինչ արեցինք մենք»։ Նրա խոսքով՝ արժանապատվության խնդիր է և որևէ մեկը չպետք է որոշի ՀՀ փոխարեն. «Մենք երբեք չենք թույլ տվել, որ մեր փոխարեն որևէ մեկը որևէ բան որոշի, որովհետև հայ ժողովուրդը հետևորդ ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը առաջնորդ ժողովուրդ է»։
Անցած գիշեր Լեհաստանում հինգ մարդ է մահացել ցրտահարվելուց:
Արգենտինայի պաշտոնատարները սխալմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա տիկնոջը՝ Բրիջիտին, չեն դիմավորել Բուենոս Այրես նրանց ժամանելուց հետո, որտեղ նոյեմբերի 30-ին մեկնարկում է G20-ի գագաթնաժողովը:
«Ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, բոլորս պետք է ակտիվորեն սատարենք, և սա այդ նախաձեռնություններից մեկն է։ Մենք չենք կարող ասել, որ աշխարհում իրավիճակն ավելի դյուրին է դարձել։ Չենք կարող ասել, որ մեր տարածաշրջանն ավելի հանգիստ է, քան 1-2 տարի առաջ»։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ընտրությունները, կարծես, տեր չունեն, իշխանական թեկնածուները ինչ ուզում անում են»:
«Ուշադրությամբ ուսումնասիրում ենք բոլոր այն նյութերը, որոնք գալիս են Հայաստանից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:
«Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները տարբեր լրատվամիջոցներով խնդրել, աղաչել, պաղատել էի, որ ընտրությունների ընթացքում ամենակարևորագույն հարցերից մեկը, որը հայաստանյան իրականության համար մեծ նշանակություն ունի՝ Արցախի հարցն է, որևէ կուսակցություն կամ նախընտրական դաշինք չդարձնի շահարկման առարկա, աշխատել նախընտրական շրջանում զերծ մնալ այդ հարցի քննարկումից։
Ուկրաինացի ուժայինները զինավարժանքներ են անցկացրել Ազովի ծովի ափին, որոնց պայմանական նպատակն է եղել ծովի ուղղությամբ օդային թիրախների խոցումը:
«Մենք պետք է հաշվի առնենք սպառազինության վաճառքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առաջացած իրավիճակին: