Վրաստանի ընտրված նախագահի երդմնատվության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին
Բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, որոնք տրվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52 տոկոսը: Այդ մասին հայտնել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնումէ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը, հավաքել է ձայների 40,48 տոկոսը: Ինչպես գրում են վրացական ԶԼՄ-ները, ընտրված նախագահի երդմնատվության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: Ֆրանսիայում ծնված նախկին դիվանագետ Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, հանդես է գալիս Մոսկվայի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում հաշվեկշռված մոտեցման օգտին: Վաշաձեի կողմնակիցները բողոքում են ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներից, այդ թվում՝ ընտրողներին կաշառելուց, եւ բողոքի գործողություններ սկսելու կոչ են անում:
Սրանք Վրաստանի նախագահի վերջին ուղղակի ընտրություններն էին: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նախագահական պաշտոնը մեծապես արարողակարգային կդառնա: Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 56,23 տոկոս: Այս ցուցանիշը չի ներառում արտասահմանում քվեարկածներին: Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստացվել է 261 գանգատ:
Քվեարկության օրը անկախ դիտորդները, ներառյալ Transparency International – Georgia-ն, հայտարարել են քվեարկության գաղտնիության խախտման, ընտրողների հնարավոր կաշառման փաստերի եւ ընտրությունների կեղծման փորձերի մասին: «Մեր ընտրությունը խաղաղ ու ազատ Վրաստանն է: Ես ցանկանում եմ երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր չքվեարկեցին իմ օգտին:
Մենք բոլորս մեկ փոքր երկրի քաղաքացիներն ենք, մենք ապրում ենք մեկ պետության մեջ, մենք պետք է այն միավորենք ու հանդարտեցնենք»,-հայտարարել է Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով ընտրությունների արդյունքները: Վաշաձեն, տեղեկանալովէԷկզիթ-պոլերի արդյունքների մասին, որոշել էառայժմ չգնահատել դրանք: «Մենք պարտադիր կսպասենք վերջնական տվյալներին, քանի որ հսկայական թվով ընտրողներ են ընտրատեղամասեր եկել ժամը 17:00-ից հետո»,- ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը աջակցում է Վաշաձեին, կոչ է արել հանրապետության քաղաքացիներին՝ բողոքի ակցիաների դուրս գալ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով: «Վաղվանից, չնայած այն բանին, թե ինչպիսին կլինեն արդյունքները, մենք անցնում ենք զանգվածային անհնազանդության»,-հայտարարել է նա: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել է իր երկրին «եւս մեկ հաղթանակի կապակցությամբ»: «Վրաստանը կայացած ժողովրդավարություն է-ասել է նա:-Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր մասնակցեցին ընտրություններին: Ընտրողների ակտիվության մակարդակը բավականին բարձր էր»: