
Կրեմլը չի մեկնաբանում Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքները

Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանի նախագահի ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի վերաբերյալ տեղեկատվությունը, բայց այդ հարցը չի մեկնաբանում մինչեւ ՌԴ-ի հետ երկկողմ կապերի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածության հստակեցումը:
Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Մենք, իհարկե, հետեւում էինք Վրաստանից ստացվող տեղեկություններին, մենք ի գիտություն ենք ընդունում թեկնածու Զուրաբիշվիլիի հաղթանակի տեղեկատվությունն ու փաստը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պատասխանելով այն հարցին, թե Զուրաբիշվիլիի հաղթանակը արդյոքն լավատեսություն է ներշնչում Մոսկվային, Պեսկովն ասել է. «Այստեղ մենք, այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել առաջին հայտարարություններին, Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարների գնահատմանը»: