«Արցախը բավականին փոքր է, և այնտեղ որևէ մեկը գլուխ չի գովում, թե՝ իմ որդին բանակում ծառայել է, Արցախում սա բարոյական նորմ է։ Միայն Հայաստանում կարող են նման բաներ ասել»,- ասաց քաղտեխնոլոգը։
Պատասխանելով նախկին իշխանությունների՝ կոռումպացված լինելու մասին դիտարկմանը, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մի անգամ այդ առիթով արդեն ասել է, որ քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույն մեղադրանքով ձերբակալված չէ, ավելորդ է այդ մասին խոսել, ու հիշեց, որ իր այդ ասածին արձագանքել էր առաջին փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական քարոզարշավի վերջին կանգառը կատարեց Սևան քաղաքում: Նա անդրադարձավ ՀԱՊԿ-ի խնդրին:
«Եթե Թագուհուն ասել եք խնդիրը, էլ ինձ ասելու կարիք չկա». Նիկոլ Փաշինյան
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում:
«Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը։ Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու։ Ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես, հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին»։
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրվող 550 տոննա մանդարինը:
Փաստաբանները բողոքներ են ներկայացնում, դատախազները` լուռ լսում։
Փաստորեն, ստացվում է, որ կարող են միզաբուժության կամ հոգեկան հիվանդի թղթով ազատվել ՀՀ բանակում ծառայելուց, իսկ այնուհետև այդ նույն բանակից փախածներով մեկ օրում 39 կմ քայլել Երեւանով` առաջիկա ընտրություններից հետո նախարարացու մնալու ակնկալիքով ու…
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին:
Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակ» վերնագրով գրառմանը «Սանիթեք» ընկերությունը վստահեցնում է, որ դա ընկերության կամքից անկախ առաջացած միջադեպ է, որում ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է լինել պետության սովորական ղեկավար, որը սուրճ է խմում, քայլում է փողոցներով եւ հասարակության անբաժանելի մասն է
Այսօր Վանաձորում քաղաքացիների հետ ՄԵՆՔ դաշինքի նախընտրական հանդիպումների ընթացքում խանութներից մեկի տիրուհին՝ 82-ամյա Անի Հովհաննիսյանը, մոտ կանչեց դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանին։
«Նախկինում քննարկվում էր, թե Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով է ձևված։ Հիմա նոր անձ է իշխանության, և հնարավոր է՝ նոր անձի վրա այդ հագուստն ավելի լավ է ընկալվում»,- այսօր «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղացիական հասարակության դիրքորոշումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
«Այսպիսի ափալ-թափալ ընտրություններ անցկացնելն ինքնըստինքյան արդեն լուրջ հարցականի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը, և եթե ՀՀԿ-ն այս ընտրություններին չմասնակցեր, լեգիտիմության կասկածը շատ ավելի մեծ էր լինելու»:
Եվրախորհրդարանը նոյեմբերի 29-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում անցկացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխում եւ արդիականացում։
Այսօր 24News-ին տված հարցազրույցում ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է՝ այն, որ իշխանափոխության ժամանակ արյուն չթափվեց, դա ոչ թե այս հեղափոխության առաջնորդի ձեռքբերումն էր, այլ նախկին իշխանությունների, որովհետև ՊՆ շրջափակելու, 50 դասալիքների փաստը, ռազմավարական օբյեկտները կաթվածահար անելու կոչերին ադեկվատ արձագանքելը այնքան էլ հեշտ բան չէր։
«Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության քարոզի փոխարեն՝ ատելություն է հոսում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր ինչ-որ հարցերում համաձայն չեն Ձեր հետ»:
Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Սիրիայի մշտական ներկայացուցիչը խոսել է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ և նախազգուշացրել Թուրքիային:
«Պետք է նկատի ունենանք, որ անցյալից դեռևս մնացուկներ կան, բոլորիս համատեղ ջանքերով չպետք է թույլ տանք, որ նրանք անցնեն խորհրդարան։ Բոլոր այն ուժերը, որոնք մասնակցել են մեր ժողովրդին կեղեքելուն, այդ ուժերն իրավունք չունեն լինելու խորհրդարանում։ Մենք չենք եկել մրցակցելու հեղափոխության մյուս մասնակից ուժերի, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի հետ։ Մեր նպատակն է, որ հեղափոխության ուժերը ձեռք ձեռքի տված անցնեն խորհրդարան և շարունակեն պետության շինարարությունը»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել Է Brexit-ի շուրջ կիրակնօրյա հեռուստաբանավեճի մասնակցել ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ։
«Երեկ ՀՔԾ պետը Մարտի 1-ի հարցով հայտարարություն արեց։ Ասվեց, որ արվել է հազարից ավել հարցաքննություն, 40-ից ավել խուզարկություններ, 23 փորձաքննություն, մի քանիսը շատ բարդ, 140 զենք և մեծ քանակությամբ փամփուշտ է ենթարկվել փորձաքննության, և սա 6 ամսվա ընթացքում իրենց կատարած աշխատանքն էր։ Սակայն չասաց ամենակարևորը»։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով:
Տեղեկացրել էինք, որ ՀՅԴ պատգամավորության թեկնածուներն այսօր Արարատի մարզում են իրենց քարոզարաշավն իրականացնում:
Եվրամիության այն քաղաքացիների թիվը, որոնք ժամանում են Մեծ Բրիտանիա, այդ թվում՝ աշխատելու կամ սովորելու համար, 2018 թվականի առաջին կեսին կրճատվել է մինչեւ 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ, ինչը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ուղղակի արդյունքն է։
«Ամենահաղթող թեկնածուն նա է, որ քիչ է հայտնի։ Հայտնիների ժամանակը լրացել է, իրենք գնացել են»,- այսօր Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե դաշինքն ունի՞ Լոռիում հայտնի թեկնածուներ։
«Իշխանությունը, գոնե այս ընթացքում, ընտրեց «սև» ու «սպիտակի» մարտավարությունը, այլ ոչ թե, ինչպես մեկ ամիս առաջ էր ասվում՝ բարիկադները քանդելու՝ ավելի մեղմ տարբերակը»։
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի կարգավիճակում արտասահմանյան առաջին այցը կկատարի Եվրոպայի երկրներ։
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի ժամը 17:00-ին:
«Այլևս ռեժիմի խնդիր չունենք, ռեժիմը տապալված է, ունենք եղած փոփոխությունները կապիտալիզացնելու խնդիր»,- այսօր Մարտունիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։