ՄԵՆՔ դաշինքը Վանաձորում է
ՄԵՆՔ դաշինքի առաջնորդներն այսօր նախընտրական քարոզարշավ են իրականացնում Լոռու մարզում՝ Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում։
«Եթե հոգնել եք հին ՀՀԿ-ից և նրան սպասարկող այն ուժերից, որ նրա հետ տարիներ շարունակ կոալիցիա են կազմել, ապա մենք առաջարկում ենք նոր ուժ՝ ՄԵՆՔ դաշինք»,- այս պահին Վանաձորի փողոցներում քայլերթի ժամանակ հայտարարում են դաշինքի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց թեկնածուներին։
Դաշինքը խոստանում է ստեղծել նոր աշխատատեղեր, կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, հարկային արտոնություններ գյուղմթերքի և սննդի արտադրության արտահանման համար, 3 տարում ավարտին հասցնել միջպետական և միջհամայնքային ճանապարհների շինարարությունը, կյանքի և առողջության արդյունավետ համակարգի ներդրմամբ ապահովագրություն, մանուկների և թոշակառուների անվճար բուժօգնություն։