Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում :
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։
Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:
Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները:
Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու է գարնանային նստաշրջանը։
Եգիպտոսի զինվորական տրիբունալն ութ հոգու մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման գործով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հնարավոր է համարում այս շաբաթ ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ բանակցությունների բացմանը հաստատել է, որ ԵՄ-ն Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմանը համարում է հակամարտության քաղաքական լուծման մշակումը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության հնարավորություններն սպառված են, նրա կառավարությունը մերժել է դրանք:
Ֆրանցիսկոս պապը Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպում է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ քիչ առաջ ավարտվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։
Վենեսուելայում իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումն ուղղակի միջամտություն է այդ երկրի գործերին, ինչը չի նպաստում ճգնաժամի արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանը:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունում օրերս հարցաքննվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից մահացածների թիվը հասել է վեցի, նրանց թվում է կա մեկ անչափահաս:
Մեծ Բրիտանիան վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում է հանրապետության ժամանակավոր նախագահ:
Գրեթե 90 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու որպես հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժեն Իվ լե Դրիանը ճանաչել է Խուան Գուայդոյի լեգիտիմությունը, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։
Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալը, որը գտնվում է լիբանանյան բանտում, գանգատվում է առողջությունից եւ խնդրում է ՄԱԿ-ին՝ բժիշկների խումբ ուղարկել իր մոտ:
Իտալիան արգելափակել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը:
Ավստրալիայի հարավ-արեւելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր, երբ Կառավարության կազմը, Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։
Cessna 414 մոդելի ինքնաթիռը փետրվարի 3-ին ընկել է ԱՄՆ-ի Յորբա Լինդա քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) արվարձանում գտնվող մասնավոր տներից մեկի վրա:
Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում «արդար նախագահական ընտրությունների» անցկացման անհրաժեշտությունը:
Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր այժմյան ռազմավարությունից:
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքում չորս մարդ է մահացել հրդեհից:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական «FOX TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Էրդողանին վճարած դատական տուգանքների մասին։