Բաժիններ՝

«Մահացածների թվում են՝ մի տղամարդ, երեք կին և մեկ տղա». Մոսկվայի կենտրոնում հրդեհից մահացածների թիվը հասել է վեցի

Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից մահացածների թիվը հասել է վեցի, նրանց թվում է կա մեկ անչափահաս: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր հետաքննչական վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:

«Հրդեհի վայրը զննելիս գտնվել են եւս երկու մահացածներ, այդ թվում՝ մի անչափահաս»,- ասել է նա: Դրանով իսկ հրդեհի զոհերի թիվը հասել է վեցի: Պատահարի վայրի զննությունը շարունակվում է: Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են՝ մի տղամարդ, երեք կին եւ մեկ տղա: Վեցերորդ զոհի վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքում չորս մարդ է մահացել հրդեհից:

2 հազար քառակուսի մետր տարածք ճարակած հրդեհին տրվել էր բարդության բարձր մակարդակ: Հրդեհի մարումը դժվարանում էր նրանով, որ շենքն ունի փայտյա ծածկեր, իսկ բնակարաններից շատերը ենթարկվել են վերապլանավորման: Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքը կառուցվել է 1912 թվականին, այն դասվում է մշակութային ժառանգության օբյեկտների թվին: Շենքում տեղավորված է ավելի քան 100 բնակարան: Հարեւանությամբ գտնվում է Արեւելքի պետական թանգարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս