Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում. կան զոհեր
Մոսկվայի կենտրոնի Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքում չորս մարդ է մահացել հրդեհից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունում: «Նիկիտսկի ծառուղում բռնկած հրդեհից չորս մարդ է մահացել»,- նշել են մամուլի ծառայությունում:
Պատահարի հետտեւանքով տուժել է երեք մարդ, 42-ին փրկել են: 2 հազար քառակուսի մետր տարածք ճարակած հրդեհին տրվել էր բարդության բարձր մակարդակ: Հրդեհի մարումը բարդանում էր նրանով, որ շենքն ունի փայտյա ծածկեր, իսկ բնակարաններից շատերը ենթարկվել են վերապլանավորման:
Նիկիտսկի ծառուղու թիվ 12 շենքը կառուցվել է 1912 թվականին, այն դասվում է մշակութային ժառանգության օբյեկտների թվին: Շենքում տեղավորված է ավելի քան 100 բնակարան: Հարեւանությամբ գտնվում է Արեւելքի պետական թանգարանը: