Բաժիններ՝

Կանադայի վարչապետը Գուայդոյի հետ քննարկել է Վենեսուելայի նախագահի «արդար ընտրությունները»

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում «արդար նախագահական ընտրությունների» անցկացման անհրաժեշտությունը: Այդ մասին  հաղորդվում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Երկու ղեկավարները քննարկեցին այն բանի կարեւորությունը, որ միջազգային հանրակցությունը միանշանակ հայտարարի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի անօրինականության եւ Վենեսուելայի Սահմանադրությունը հարգելու անհրաժեշտության մասին: Նրանք նաեւ կարեւորել են ազատ ու արդար նախագահական ընտրությունների անցկացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Թրյուդոն նաեւ նշել է Գուայդոյի խիզախությունն այն բանում, թե ինչպես է նա օգնում «վերականգնել ժողովրդավարությունը Վենեսուելայում», եւ նրան աջակցություն է խոստացել Կանադայի կողմից: Վարչապետի խոսքով՝ Լիմայի խմբի արտահերթ նիստում, որը փետրվարի 4-ին տեղի է ունենալու Օտտավայում, քննարկվելու է միջազգային հանրակցության աջակցությունը վենեսուելական ժողովրդին, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրումը:

Ինչպես նշվում է, Գուայդոն շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին եւ հայտարարել, որ հանձնառու է ապահովել խաղաղ անցումը ժողովրդավարության՝ Վենեսուելայի Սահմանադրությանը համապատասխան: Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար:

Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Ավստրալիան, Իսրայելը, Վրաստանը, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Եվրամիության մի քանի երկրներ, այլ պետություններ, ինչպես նաեւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Հաջակցություն Մադուրոյի հանդես են եկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը եւ Թուրքիան: Մեքսիկան եւ Ուրուգվայը դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը եւ միջնորդություն են առաջարկել հանրապետության ընդդիմության եւ կառավարության միջեւ բանակցությունների կազմակերպման հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս