«Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն անընդհատ ձգձգվում է, տեղեկություն կա, որ վերջնական եզրահանգման դեռ չեն եկել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախարարությունների կրճատումները լինելու են: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին՝ ըստ էության կադրային քաղաքականության գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանի մոտ մնացել է նույնը: 7-8 ամիս առաջ էլ Փաշինյանն այն ոլորտները, որոնք պատասխանատու են ֆինանսական կայունության, անվտանգության համար, վստահեց մարդկանց, ովքեր ոչ հեղափոխության մասնակիցներ էին, ոչ էլ շարժման ներկայացուցիչներ»:
Հետհեղափոխական Հայաստանի մամուլի հատկապես առցանց տարածքը հեղեղված է բամբասանքով ու զրպարտութուններով, իսկ հաճախ նաեւ էժանագին անձնական վիրավորանքներով: Ընդ որում, կեղծ ու մտացածին տեղեկատվություն են տարածում ոչ միայն նորաթուխ, հաճախ անխմբագիր ու անհասցե կայքերը, այլեւ հայալեզու մեդիատիրույթում տասնամյակից ավելի գործող մի շարք «լրատվականներ»:
Փարիզի 16-րդ օկրուգի բնակելի շենքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է տասի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաեւ առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժում է անհապաղ պետության ղեկավարի ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը:
«Եթե ես իմ առջև դրել եմ այդ նպատակը, ես դրան հասնելու ձևերը պետք է գտնեմ։ Պե՞տք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Ուրեմն՝ պետք է գտնել ճանապարհները»։
Փհենյանը ոչ միայն չի դադարեցնում իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, այլեւ ձեռնարկում է ցանկացած հնարավոր ռազմական հարվածներից այդ ներուժի պաշտպանության քայլեր:
«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումներին նվիրված «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) պաշտպանում են Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը:
«Հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը ներկայացվել է թե համանախագահներին, թե ադրբեջանական կողմին»,-այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և Հայաստանի մոտեցումներին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:
Մերկելը, ելույթ ունենալով Տոկիոյի Կեյոյի համալսարանում, հայտնել է, որ Գերմանիայում «բուռն քննարկումներ են տեղի ունեցել» Huawei-ի սարքավորումներն օգտագործելու հարցերի շուրջ:
Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն ներողություն է խնդրել անզավակ քաղաքացիների հասցեին արած իր քննադատական արտահայտությունների համար:
Նրա դիտարկմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները նախկինում էլ ընթացել են վերընթաց կորագծով, հետևաբար՝ այդ հարաբերությունները հատուկ փոխելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է դրանք զարգանան անխտիր բոլոր ուղղություններով։
«Տղաներ և աղջիկներ, իր բոլոր թերություններով հանդերձ, սա պետություն է՝ Հայաստանի Հանրապետությունը, ուր կան պետական հաստատված ընթացակարգեր և օրենքներ։ Մի չարաշահեք պարզ բաներ չիմանալու հավանականությունը, ձեր սխալներից արդեն մեր շունչը կտրվում է»:
Կորեայի Հանրապետությունն ԱՄՆ-ի հետ կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի ընթացքում համաձայնել է մինչեւ մոտավորապես 1 միլիարդ դոլար ավելացնել Կորեական թերակղզու հարավում տեղաբաշխված ամերիկյան զորքերը պահելու հատկացումները:
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Իրանի ԱԳ նախարարությունը, ի պատասխան Դանիայում եւ Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների, հայտարարել է, թե հիասթափված է եվրոպացիների անհիմն մեղադրանքներից ու չհիմնավորված երկյուղներից։
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չկան, հիասթափված քաղաքացիներն ավելանում են, ընդդիմադիրներն էլ անաղմուկ իրենց ծրագրերն են առաջ տանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին:
2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների անցկացումը առանձահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի և ապագայի համար:
Կանադայում առնվազն երեք մարդ է զոհվել ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել է եվրոպական գործարարության առաջատար ներկայացուցիչներին՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հարցի շուրջը Եվրամիության հետ փոխզիջում գտնելու հարցում օգնության խնդրանքով:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը:
Ավստրալիայի արեւելքում աղետի ենթարկված թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շենքի բակում:
Նկատենք՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ սովորություն է ձեւավորվել փակ նիստեր անելն ու քննարկած հարցերը գաղտնի պահելը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել են կառավարության կառուցվածքը օպտիմալացնել փուլային սկզբունքով:
Մեկ դրվագի եւս հարկ է անդրադառնալ. միավորվում կամ «փակվում» են նախարարություններ, որոնք հանրության տարբեր շերտերի դժգոհությունն են հարուցում, մինչդեռ «չեն կպնում» այնպիսի նախարարության, որը նախկինում բավականին հաջող աշխատում էր այլ գերատեսչության ենթակայությամբ։ Խոսքը ՀՀԿ-ն առաջինը լքած, արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարող Ֆելիքս Ցոլակյանի մասին է։
Օրերս, թերևս բավականին փորձառու իմքայլեցի պատգամավորներից մեկը որոշեց խախտել ՀՀ սահմանադրական կարգը (95-րդ հոդված) և դարձավ Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այսինքն, զբաղեցրեց իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական ԲՈՒՀ-ի կառավարման մարմնում: