
Վրաստանի խորհրդարանը տեղափոխվում է Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու է գարնանային նստաշրջանը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում պատգամավորները կարեւոր հարցերի թվում կլսեն Վրաստանի նախագահի տարեկան զեկույցը երկրի դրության վերաբերյալ:
Բացի այդ, հաշվի առնելով նոր կանոնադրությունը, խորհրդարանի նախագահն առաջին անգամ կներկայացնի իր գործունեության ամենամյա հաշվետությունը: