
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կհանդիպեն ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ

Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարարին հրավիրել են խմբակցության անդամների հետ հանդիպման, որի մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցվի հանդիպման ավարտին։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/2439571112781268?__xts__[0]=68.ARBj-gDZXSqiZYQxDoENMqauX3TV66mfs0tGqILAGN3oIjoK-ovYza9JkGIkuquoKiwwSp3ZdgrEFWlmvvV9MFII6x_M1PbMDLOT6OZtoWA2kWlfYQWihP8nYO4llaSagv9sIS8Sr1yH1tcTCO1WIxFm0gn13krlCodoYLuzOje1lri4aqPojgUWibfQx9h7AifpwS2Hg2-Lilja87ZH-zom4GgNgy5b3wfV74iCztoChoNURjahASLeqanui21Lc5dlu0yM-sPGdZrrDeUA-g3drzyV7CKvZTwD1kKm-C0UJyt5g-9lg5MxzuXLVMSYHKUhJ8qPeg4IqJUq1ev_ow&__tn__=-R