Բաժիններ՝

Ֆրանսիան Գուայդոյին ճանաչեց Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժեն Իվ լե Դրիանը ճանաչել է Խուան Գուայդոյի լեգիտիմությունը, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։

Հունվարի 26-ին Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, իսկ այնուհետեւ Մեծ Բրիտանիան ու Նիդեռլանդները հայտարարել էին Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մտադրության մասին, եթե ութ օրվա ընթացքում երկրում չհայտարարվեն նոր ընտրություններ: Դրանից քիչ անց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին փաստորեն նման դիրքորոշում է հնչեցրել Եվրամիության անունից: Վերջնագրի ժամկետը լրացել է փետրվարի 3-ին:

«Քանի որ Վենեսուելայում կառավարման նախագահական մոդել է, անհրաժեշտ է, ճգնաժամից դուրս գալ նախագահի ընտրությունների օգնությամբ: Մենք գտնում ենք, որ Խուան Գուայդոն ունի լեգիտիմություն՝ կազմակերպելու այդ ընտրությունները»,- հայտարարել է լե Դրիանը France Inter ռադիոկայանի եթերում: Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար:

Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Ավստրալիան, Իսրայելը, Վրաստանը, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Եվրամիության մի քանի երկրներ, այլ պետություններ, ինչպես նաեւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: Հաջակցություն Մադուրոյի հանդես են եկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը եւ Թուրքիան: Մեքսիկան եւ Ուրուգվայը դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը եւ միջնորդություն են առաջարկել հանրապետության ընդդիմության եւ կառավարության միջեւ բանակցությունների կազմակերպման հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս