Բաժիններ՝

Եգիպտոսի դատարանն ութ զինյալների մահապատժի դատապարտեց նախագահի դեմ մահափորձի համար

Եգիպտոսի զինվորական տրիբունալն ութ հոգու մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման գործով: Այս վճռի մասին, ինչպես հայտնել է Youm7 թերթը, փետրվարի 4-ին հայտարարել է այդ արտակարգ դատական ատյանի ներկայացուցիչը: Նրանց գործերը, Եգիպտոսի օրենսդրության համաձայն՝ հանձնվել են հաստատման երկրի գերագույն մուֆտիին: Դատավճռի վերջնական հաստատման դատական նիստը նշանակված է մարտի 6-ին։

Հիշյալ գործով անցել է 292 մարդ, որոնց առաջադրվել են Սինայի թերակղզու հյուսիսում մի քանի ահաբեկչական հարձակումների եւ դատավորների ու ոստիկանների սպանությունների, ինչպես նաեւ 2014 թվականի օգոստոսին Մեքքայում՝ Սաուդյան Արաբիայի տարածքում, Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձի պլանավորման մեղադրանքներ նրա կողմից իսլամի սրբավայրեր ումրա (փոքր ուխտագնացություն) կատարելու ժամանակ:

Հետաքննության տվյալներով՝ եգիպտացի արմատականներն աս Սիսիի դեմ մահափորձ էին պլանավորել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սաուդյան Արաբիայի տարածքում գործող խմբերից մեկի հետ համատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս