Հնարավոր է այս շաբաթ ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հնարավոր է համարում այս շաբաթ ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում: 

Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջիկայում հարցի քննարկման համար բոլոր նախադրյալները կան: 

«Կառավարության ծրագիրն այս շաբաթ արդեն կքննարկենք… Ենթադրում եմ, բոլոր նախադրյալներն արդեն կան, որ կարողանանք քննարկել»,- ասաց Մակունցը՝ չնշելով հստակ օրը:

Մակունցը նաև նշեց՝ չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա, սակայն Ազգային ժողովի հանձնաժողովներն իրենց դիտարկումները կներկայացնեն տարբեր ուղղություններով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728