
Կալիֆոռնիայում ինքնաթիռի աղետի զոհերը թիվը հասել է հինգի

Cessna 414 մոդելի ինքնաթիռը փետրվարի 3-ին ընկել է ԱՄՆ-ի Յորբա Լինդա քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) արվարձանում գտնվող մասնավոր տներից մեկի վրա: Միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ մարդ: Այդ մասին փետրվարի 4-ին լրագրողներին հայտնել է Օրինջի օկրուգի ոստիկանության ներկայացուցիչ լեյտենանտ Քորի Մարտինոն:
«Զոհվել է ինքնաթիռի օդաչուն եւ չորս մարդ, որոնք ապրում էին այդ տանը: Բացի այդ, եւս երկու մարդու՝ միջին ծանրության վնասվածքներով, տեղափոխել են հիվանդանոց»,- նրա խոսքը մեջբերում է Associated Press (AP) գործակալությունը:
Ավելի վաղ Օրինջի օկրուգի հրշեջ պահպանության ծառայությունը հայտնել էր երկու զոհվածների ու երկու տուժածների մասին:
Ինքնաթիռի ընկենելու հետեւանքով շենքում հրդեհ է սկսվել: Տրանսպորտում անվտանգության ազգային խորհրդի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից քիչ անց, երբ Cessna 414 երկշարժիչ ինքնաթիռը մեկնել է մերձակա օդանավակայանից: Յորբա Լինդան գտնվում է Լոս Անջելեսից 56 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
OCFA, Anaheim, Orange and OCSD on scene of a small aircraft down into a single family house. 1 structure involved, 2 people dead, 2 patients transported to local hospital. OCFA in Unified Command with @OCSheriff_ .
Press Conference TBD pic.twitter.com/F0FzibNcU3— OCFA PIO (@OCFA_PIO) February 3, 2019