Բաժիններ՝

«Հենց որ ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք ստիպված կպաշտպանվենք». Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր այժմյան ռազմավարությունից: Պետության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է փետրվարի 3-ի երեկոյան Իսպանիայի La Sexta հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցում:

Մադուրոն հավաստիացրել է, որ հանդես է գալիս ընդդիմության հետ երկխոսության օգտին: Նախագահը դիմել է Գուայդոյին՝ նրան կոչ անելով «լավ մտածել, թե ինքն ինչ է անում»:

«Թող ավելի մեծ վնաս չհասցնի երկրին, թող հրաժարվի խռովարարական ռազմավարությունից,- նշել է պետության ղեկավարը:- Եթե նա (Գուայդոն) ցանկանում է դրական ինչ-որ բան անել, թող (զրույցի համար) դեմ առ դեմ նստի սեղանի շուրջ»:

Մեկնաբանելով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու Եվրամիության մի շարք երկրների պահանջը, պետության ղեկավարը հիշեցրել է, որ կամաարտահայտությունը նախատեսված է 2024 թվականին:

«Ես կարծում եմ, որ Վենեսուելան խորհրդարանի ընտրությունների կարիք ունի»,- հավելել է նա: «Մենք այն արշավի զոհերն ենք, որտեղ ԱՄՆ-ը մեզ վերածել է թիվ մեկ թշնամու»,- ընդգծել է նախագահը՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ անելով սխալներ չկատարել Վենեսուելայի նկատմամբ:

«Հենց որ ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք ստիպված կպաշտպանվենք: Մենք չենք հանձնի Վենեսուելան,- նշել է նախագահը:- Վատթարագույն այլընտրանքը պատերազմն է, եւ մենք այն չենք սկսի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս