Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81):
«Մասնավորապես՝ նշեց, որ տեղեկատվություններ էին ստացվում, որ ՀՀ զինված ուժերում աշխատանքներ էին տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարաներին։ Որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարը, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին»։
«Պետք է բոլոր ջանքերը գործադրել՝ վերադառնալու բանակցային գործընթացի այն տրամաբանությանը, որը ձևավորվեց ապրիլյան պատերազմից հետո, և որն Ադրբեջանին պետք է պարտադրեր վճարել այդ պատերազմի քաղաքական գինը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափն անցած տարիներին բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով:
Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Ինչպես Բեռլինից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին։
Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ միայն նոր նախագահական ընտրությունները կկարողանան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը:
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին:
ԵՄ-ն Սիրիայի ապագային նվիրված Բրյուսելյան երրորդ խորհրդաժողովը կանցկացնի մարտի 12-14-ին:
Ֆրանսիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատական ատյանը, մերժել է ոստիկանների կողմից «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում հատուկ նռնականետների (LBD) օգտագործման արգելքի վերաբերյալ արված միջնորդությունը։
Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է:
Եվրամիությունը կողմերին կոչ է անում պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), հանրակցության 28 երկրները փաստաթղթի վերաբերյալ համատեղ հայտարարություն կանեն առաջիկա ժամերին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կիսում այն տեսակետը, թե ԱԱԾ-ն պետք է վերածվի նախարարության, սակայն քաղաքական այդպիսի որոշման դեպքում պատրաստ է ենթարկվել դրան:
ԱՄՆ-ի երեք զինծառայողներ իրենց Ֆրանսիայի քաղաքացիություն շնորհելու փաստաթղթեր են ստացել այն բանի համար, որ նրանք 2015 թվականին օգնել են բռնելու ահաբեկչին Ամստերդամ-Փարիզ Thalys ճեպընթաց գնացքում:
Դամասկոսի միջազգային օդանավակայանը ծանուցել է քաղաքացիական ինքնաթիռների համար Սիրիայի օդային տարածության անվտանգության եւ այլ երկրներից ինքնաթիռներ ընդունելու պատրաստականության մասին:
Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր, «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հաղորդաշարի հեղինակ Գանիմաթ Զահիդովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի անձնագրային գլխավոր բաժանմունքում 10 աշխատակից է հեռացվել աշխատանքից այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջանի անձնագրեր վաճառելու պատճառով:
Եվրամիության 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Մեծ Բրիտանիայի հպատակների համար անայցագիր ռեժիմի սահմանումը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո:
Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատն ընթացքի մեջ է:
Ամերիկացի զինվորականները Սիրիայից ԱՄՆ-ի զորակազմը դուրս բերելիս մտադիր են միայն գործընթացի ավարտական փուլում լքել Էթ-Թանֆայի ռազմակայանը, որը տեղակայված է Սիրիայի Արաբական Հանրապետության, Իրաքի եւ Հորդանանի սահմանների կցատեղում:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում հայտարարություն կլինի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի նախագահ է հռչակել, հայտարարել է, որ հատուկ ծառայությունները բողոքների մեկ շաբաթվա ընթացքում սպանել են 70 երիտասարդների, եւ վենեսուելական պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է երկրի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մեջ։
Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին նշանակված ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցված ինը թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել մեկը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ, «Վարդենիսի քարհանքերի վարչություն» ԲԲԸ նախագահ Վոլոդյա Խլոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում. այսօր մայրաքաղաք Բեռլինում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ:
Չինաստանը բարձր է գնահատում իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման ուղղությամբ եվրոպական պետությունների գործադրած ջանքերը եւ պաշտպանում է Իրանի հետ համատեղ հաշվարկների մեխանիզմի՝ INSTEX-ի ստեղծումը, հուսով է, որ մոտ ժամանակներս մեխանիզմը բաց կլինի երրորդ երկրների համար:
Հայաստանը Ռուսաստանի հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: