Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։
Բրազիլիայի նախագահն իր դժգոհությունն է արտահայտել բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման առնչությամբ:
Գիլյուն Միջազգային քրեական դատարանի դատավոր է, որը նախագահել է Նեթանյաուի ձերբակալման որոշումը կայացրած նախաքննական հանձնաժողովը։
«Փաշինյանն Ալիևին ասել է՝ եթե ես չվերընտրվեմ, սահմանադրական հանրաքվե չի անցկացվելու և Անկախության հռչակագիրը չի հանվելու, ուստի, ընդամենը նախաստորագրելով մի թուղթ, որն իրավական որևէ պարտավորություն Ադրբեջանի համար չի ստեղծում, Ալիևը տալիս է հերթական բոնուսը Նիկոլին, ասում է՝ առ, գնա, ընտրվի և կատարիր քո վերջին տնային առաջադրանքը: Բայց ես վստահ եմ, որ դա վերջինը չի լինելու, որովհետև նախօրեին լսեցինք, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարին, որն ասաց՝ մենք մեր պատմական հողեր կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, արդեն տեսնում ենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիների ID-ներ են բաժանում…»:
«Վրացական երկաթուղիներ» ընկերության հաղորդմամբ` երկաթուղային ճանապարհով բեռների տեղափոխումը նվազել է։
Գտնվելով այստեղ՝ «Պատվո բլրի» վրա, մենք հստակ հասկանում ենք, որ ռուս զինվորականների ներկայությունը Գյումրիում պատմության բնական շարունակությունն է և Հարավային Կովկասում ռազմավարական անվտանգության հիմքը։
«Խաղաղության» սուտ պատրանքը․ ինչպես է մանիպուլացվում «Արևմտյան Ադրբեջանի» թեման:
Ի՞նչ տեղի ունեցավ այսօրվա քաղաքական բեմականացմանը. Ռուբեն Մելիքյան
Զանգեզուրի միջանցքի գործարկման շնորհիվ Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք երթուղին կդառնա ավելի արդյունավետ
Քննարկվել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։
Մենք Հարարեում դադարեցրել ենք վիզաների տրամադրման ծառայությունները, քանի դեռ քննարկում ենք Զիմբաբվեի կառավարության հետ կապված մտահոգությունները
Ադրբեջանը սեղմված է Ռուսաստանի և Իրանի միջև, որոնք Վաշինգտոնի ամենասուր փշերից են։ Այն նաև նավթի և գազի խոշոր արտահանող է և ունի լավ սպառազինված զինված ուժեր։ Երկիրն ունի Ամերիկայի հետ համագործակցության պատմություն, ներառյալ՝ օդային թռիչքների իրավունքի և վառելիքի լիցքավորման կանգառների տրամադրումը ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի ընթացքում
Բելառուսի նախագահը վստահ է, որ դա նշանակալի ներդրում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հիմքի ձևավորման գործում, որը կամրապնդի բոլոր մասնակիցների տնտեսական անվտանգությունը։
«Մակերես է։ Նիկոլ, դու ղժժացող դեպուտատի մակարդակից չբարձրացար, պետական գործիչ չդարձար։ Տո ստի հերը, թե դու խաղաղություն ես բերել, ընդհակառակը՝ Հայաստանը մտցրել ես մեծ ռիսկերի դաշտ՝ դարձնելով արևելք-արևմուտք բախման պոլիգոնը»,- շեշտեց ՀԱԿ փոխնախագահը։
Նա չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը, բայց ասել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաև ԵԱՏՄ շրջանակներում:
Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ չպետք է տուրք տալ մանիպուլյացիաներին ու հավատալ տարածվող կեղծ թեզերին, իբրև պաշտոնական Բաքուն «հրաժարվում է» իր իսկ հորինած «Արևմտյան Ադրբեջանի» ծրագրից կամ ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակություն հաստատելու մտադրությունից ու պահանջից, որը ՀՀ գործող իշխանությանն է ներկայացնում։ Վարդան Ոսկանյանը ադրբեջանական իշխանությունների քարոզչական գործիքը հանդիսացող «լրատվամիջոցից» կոնկրետ մեջբերում է ներկայացրել ու կից գրել․
Ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանը moderndiplomacy.eu-ում հոդված է հրապարակել վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ստորագրված եռակողմ հռչակագրի, նախաստորագրված խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ շեշտելով, որ երկարատև խաղաղությունը կմնա անիրագործելի, եթե ԱՄՆ-ը՝ որպես միջնորդ, անհապաղ չլրացնի հիմնական բացերը շարունակական դիվանագիտական աշխատանքի միջոցով։
Դեսպան Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։
Իմ աչքերի առջև մարմնացել է մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։ Այդ մասին այսօր դատարանում՝ իր ելույթում, ասաց կալանավորված, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը.
Նշվում է, որ Նիլյուֆեր ջրամբարը լիովին ցամաքել է, իսկ Դողանջը ջրամբարը լցված է ընդամենը 19 տոկոսով։ Քաղաքի համար ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և համակարգման ամրապնդման ուղիները՝ ի շահ Սիրիայի կայունության, ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության։
Փաստաբանները կբողոքարկեն «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ՝ Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը։Դտական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը
Նիկոլ Փաշինյանը մահվան մունետիկ է. իշխանության է բերվել քանդելու համար. Հայկ Նահապետյան
Դատավորի հանգստությունից պարզ էր՝ վերևից ինչ ասել են, անելու է. սա թատրոն էր. Աստղիկ Գալեյան
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ այսպես կոչված «ահաբեկչության» գործով դատական նիստը:
Ես չեմ համակերպվում ո՛չ որդուս, ո՛չ Արցախի կորստի հետ. ինձ համար խաղաղություն չկա. Աստղիկ Գալեյան
Փաստաբաննե՛ր, արգելում եմ, այլևս չմասնակցեք դատական պրոցես կոչվածին. այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ. Բագրատ սրբազան
Մենք գործ ունենք առողջ բանականությանը դեմ գնացող, հնարավոր ամենաբացասական դրսևորումները մեր կյանքի մաս դարձրածի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։