«Ալիևը ստացավ իր պապերի երազանքը. սա նոր պատերազմի դուռ է». Նաիրա Զոհրաբյան

«Փաշինյանը փորձեց հասարակությանը վաճառել ամենապահանջարկված թոփ ապրանքը՝ խաղաղություն, որը չկա: Այն, ինչ ստորագրվեց Վաշինգտոնում, որևէ կապ չունի խաղաղության հետ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին, ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

«Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց հասարակությանը. այն Նիկոլը, որ ասում էր՝ իզմեր չունենք, ըստ էության, ձևակերպեց իր ստեղծած ֆեյք Հայաստանի իզմ-ը՝ կայֆիզմը. ապրեք, տժժացեք: Պատահական չէ, որ ինքն անընդհատ խոսում է համերգներից, անընդհատ ասում է, որ հասարակությունն ուզում է տժժալ, ուրախանալ, ինքն այսպես բթացնում է հասարակության ամենազգայուն կետերը նրանով, որ՝ դուք ոչինչ մի արեք, պարզապես տժժացեք, ես այդ կայֆը ձեզ պարբերաբար կմատակարարեմ: Իսկ դրա ֆոնին մենք տեսնում ենք վտանգավոր թեզեր իր ուղերձում, որ՝ մեր տարածքում կան ադրբեջանական հողեր, նկատի ունենալով անկլավները, և ես չեմ բացառում, որ ինչպես Արցախը հանձնեց, այդպես էլ առաջիկայում բանտիկը վրան կապած կհանձնի Տիգրանաշենը և մյուս անկլավները»,- շեշտեց նա:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ Ալիևը խաղաղություն չի ուզում. «Ալիևը, ոչինչ չտալով, ստացավ իր պապերի երազանքը: Այն Ալիևը, որը 34 տարի երազում էր գոնե Քարվաճառը ստանալ, այսօր ստացավ ամեն ինչ՝ հայաթափված Արցախ, իսկ «Թուրանի միջանցք»-ի դիմաց նախաստորագրեց մի թուղթ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը խաղաղություն բառը վաճառի հասարակությանը:

Կարդացեք նաև

Փաշինյանն Ալիևին ասել է՝ եթե ես չվերընտրվեմ, սահմանադրական հանրաքվե չի անցկացվելու և Անկախության հռչակագիրը չի հանվելու, ուստի, ընդամենը նախաստորագրելով մի թուղթ, որն իրավական որևէ պարտավորություն Ադրբեջանի համար չի ստեղծում, Ալիևը տալիս է հերթական բոնուսը Նիկոլին, ասում է՝ առ, գնա, ընտրվի և կատարիր քո վերջին տնային առաջադրանքը: Բայց ես վստահ եմ, որ դա վերջինը չի լինելու, որովհետև նախօրեին լսեցինք, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարին, որն ասաց՝ մենք մեր պատմական հողեր կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, արդեն տեսնում ենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիների ID-ներ են բաժանում…»:

Անդրադառնալով Սրբազան շարժման մասնակիցների դատավարությանը, նա այն աբսուրդ որակեց. «Նախկին իշխանության ժամանակ այսպիսի բան լիներ, Հայաստանի վզից բռնած՝ քացով կտշեին Եվրոպայի խորհրդից: 2001թ., երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, մի քանի հիմնարար պահանջ դրվեց. Մեկը՝ մահապատժի վերացում, մյուսը՝ վիրավորանքի ապաքրեականացում: Իսկ այսօր նորից տարվում է վիրավորանքը քրեականացնելուն, բայց ես չեմ տեսնում Վենետիկի հանձնաժողովի պատռվող հետույքը, որ ժամանակին ամեն մի չնչին առիթով մեզ կանչում էին և Մոնիտորինգի հանձնաժողովում և տարբեր հանձնաժողովներում թքում էին մեր վրա: Նիկոլ Փաշինյանն այն կատարյալ գործիքն է, որով այդ աշխարհաքաղաքական կենտրոններն իրականացնում են իրենց ծրագիրը՝ Հայաստանի սուբյեկտայնության և ինքնիշխանության հաշվին»:

Ինչ վերաբերում է այս իրավիճակում Ռուսաստանի լղոզված արձագանքին, նա առաջարկեց չմոռանալ, թե քանի ընդդիմադիր շարժում է կոտրել նույն Ռուսաստանը՝ պահելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. «Այնպես որ, այն մարդիկ, ովքեր մտածում են, որ հես է՝ Ռուսաստանը գալու է, գնում էնտեղ Կիրիենկոյի ընդունարանում կոֆե են խմում, գալիս են ասում են՝ ես եմ Ռուսաստանի տղեն, ես ուզում եմ ասել՝ ողբամ ձեզ բոլորիդ հավասարապես միասին»:

Նրա դիտարկմամբ՝ հասարակության մի հատված ուզում է, որ իրեն խաբեն. «Նիկոլը հիմա խաբելու է՝ ասելով՝ խաղաղություն, բայց պետք է բացատրենք, որ դա խաղաղություն չէ, նոր պատերազմի դուռ է: Ըստ հարցումների՝ 87 տոկոսը դեմ է Փաշինյանի խաղաղության մոդելին, բայց պետք է կարողանանք հասարակության այն հատվածին, որը շարունակում է մտածել, որ խաղաղություն լինի, գնամ՝ թուրքական էժան լիպչիկ հագնեմ, մենք պետք է համոզենք, որ՝ մորքուր ջան, թուրքական լիպչիկ էլ չես հագնելու ախր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս