Հռոմի պապը կայցելի Լիբանան
                                    Հռոմի պապ Լևոն XIV-ը նախատեսում է այցելել Լիբանան, ինչը կարող է լինել Իտալիայից դուրս նրա առաջին այցը:
Ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել է կարդինալ Բեչարա Ռայը:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին նա ասել է, որ Հռոմի պապը Լիբանան կմեկնի մինչև դեկտեմբեր։
Նա չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը, բայց ասել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    