Բաժիններ՝

Սիրիայի արտգործնախարարը հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Ասաադ աշ-Շեյբանին Փարիզում հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ՝ քննարկելու մի շարք հարցեր տարածաշրջանում և Սիրիայի հարավում կայունության ամրապնդման վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Քննարկումները կենտրոնացել են լարվածության թուլացման և Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու, տարածաշրջանում կայունությանը սատարող փոխըմբռնումների հասնելու, աս-Սուեյդայի նահանգում հրադադարի մշտադիտարկման, ինչպես նաև 1974 թվականի համաձայնագրի վերականգնման վրա, ըստ որի՝ Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքներում սահմանվել էր բուֆերային գոտի ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։

Քննարկումները տեղի են ունենում Միացյալ Նահանգների՝ Սիրիայում անվտանգության և կայունության ամրապնդման և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակներում։Ավելի վաղ նախարար աշ-Շեյբանին Ամմանում հանդիպել էր հորդանանցի գործընկերոջ՝ Այման Սաֆադիի և Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բարաքի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և համակարգման ամրապնդման ուղիները՝ ի շահ Սիրիայի կայունության, ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031