Ադրբեջանը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրից հետո. Axios

Ադրբեջանը ձգտում է ազգային անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում ավելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված խաղաղության հռչակագրից հետո, գրում է Axios-ը:

«Ադրբեջանը սեղմված է Ռուսաստանի և Իրանի միջև, որոնք Վաշինգտոնի ամենասուր փշերից են։ Այն նաև նավթի և գազի խոշոր արտահանող է և ունի լավ սպառազինված զինված ուժեր։ Երկիրն ունի Ամերիկայի հետ համագործակցության պատմություն, ներառյալ՝ օդային թռիչքների իրավունքի և վառելիքի լիցքավորման կանգառների տրամադրումը ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Սակայն Ադրբեջանի երկարատև հակամարտության պատմությունը ԱՄՆ-ում ազդեցիկ սփյուռք ունեցող հարևան Հայաստանի հետ, իր հետքն է թողել հարաբերությունների վրա»,- նշում է լրատվամիջոցը։

Ադրբեջանի դեսպանատանը տված հարցազրույցում դեսպան Խազար Իբրահիմը Axios-ին ասել է, որ իր կառավարությունն այժմ «կաշխատի աշխատանքային խմբեր ստեղծելու և բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար՝ տնտեսության, էներգետիկայի, պաշտպանության, քաղաքականության, կրթության ուղղությամբ, ինչ կցանկանաք, տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում»։

«Եկեք նոր էջ բացենք,- ասել է Իբրահիմը։ -Եկեք միասին աշխատենք ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար»։

Իբրահիմը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին խաղաղության գործընթացի առաջխաղացման համար՝ նշելով, որ նա «101 տոկոսով» արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակին։

«Այս շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, նա կարողացել է անել այն, ինչ ուրիշները չեն կարողացել անել ավելի քան 30 տարի»,- ասել է դեսպանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որի դերն «անհնար է անտեսել»։

Ուիթքոֆն այցելել է երկիր մարտին, նույն ամսին, երբ հայտարարվեց, որ խաղաղությունը հնարավոր է հասել։

«Ցանկացած բանակցություններում, հատկապես շատ դժվար խաղաղության բանակցություններում, միշտ կարևոր է ունենալ շատ ուժեղ քաղաքական կամք՝ շատ ուժեղ համաշխարհային առաջնորդից,- ասել է Իբրահիմը։ -Ահա թե ինչ ստացանք այս անգամ»։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի օգտին արվող հաճոյախոսություններն, ըստ ամենայնի, Ադրբեջանի հիմնական դրդապատճառն էր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031