Բաժիններ՝

Ֆրանսիայի և Բրազիլիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ-ի մաքսատուրքերը և Մերկոսուր-Եվրամիություն առևտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Բրազիլիայի կառավարության հայտարարությանը: 

Բրազիլիայի նախագահն իր դժգոհությունն է արտահայտել բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման առնչությամբ:

Երկու երկրների նախագահները հանձնառություն են ստանձնել մինչև տարեվերջ ավարտել Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի (Մերկոսուր) և ԵՄ-ի միջև երկար սպասված համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս