Բաժիններ՝

ԱՄՆ-ն արգելափակեց ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ռուս-չինական նախագիծը

Միացյալ Նահանգները մարտի 14-ին արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության նախագիծը հաջակցություն առաջընթացի Կորեական թերակղզու իրադրության կարգավորման գործում, որն առաջարկել էին Ռուսաստանը եւ Չինաստանը:

Այս մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարել են համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում։ Հայտարարության մեկԷջանոց նախագծում նշվում է Կորեական թերակղզում իրադրության զարգացման «կարեւոր դրական դինամիկան», ողջունվում է Փհենյանի եւ Սեուլի միջեւ երկխոսության վերսկսումը եւ հավանություն է տրվում մինչեւ մայիսի վերջը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ հանդիպմանը:

Տեքստում նաեւ ընդգծվում է «Կորեական թերակղզում եւ դրա սահմաններից դուրս լարվածության թուլացման կոնկրետ քայլերի ձեռնարկման կարեւորությունը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս