Բաժիններ՝

Սպիտակ տունը պաշտպանել է ռուս դիվանագետների արտաքսման Լոնդոնի որոշումը

Սպիտակ տունը պաշտպանել է 23 ռուս դիվանագետների արտաքսման Մեծ Բրիտանիայի որոշումը՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի մեղսակցության մեղադրանքների պատճառով։

«ԱՄՆ-ը հավատարիմ է իր մերձավոր դաշնակցի՝ Մեծ Բրիտանիայի հետ համերաշխ մոտեցմանը: ԱՄՆ-ը համաձայն է Մեծ Բրիտանիայի այն գնահատականին, որ Ռուսաստանն է պատասխանատու բրիտանացի քաղաքացու եւ նրա դստեր վրա նյարդակաթվածահարական նյութով կատարված հրեշավոր հարձակման համար, եւ մենք պաշտպանում ենք ռուս դիվանագետներին արտաքսելու Մեծ Բրիտանիայի որոշումը՝ որպես պատասխան միջոց»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Մարտի 14-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է երկրից 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը Մոսկվային մեղադրել է կազմակերպության կանոնադրության, ինչպես նաեւ Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի խախտման մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս