
Իշխանությունները «ծանր» դրության մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները փորձում են առանձնապես շատ մեծ շուք չհաղորդել Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային՝ պատճառաբանելով, որ նորընտիր նախագահն այլեւս առաջնային մանդատ չունի, սակայն բուն պատճառներից մեկն էլ «հարգանքն» է այդ օրն իր պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանի նկատմամբ:
Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունները «ծանր» են տարել այն լուրը, որ «հնարավոր» է ինաուգուրացիային մասնակցի նաեւ արքայազն Չարլզը: «Իհարկե, Արմեն Սարգսյանի հյուրերն անչափ շատ կարող էին լինել, որոնք կլցնեին Օպերայի դահլիճի նման մի քանի դահլիճ, սակայն նա ցանկություն է հայտնել, որ երիտասարդները եւ մտավորականները շատ լինեն այդ արարողությանը, առաջին հերթին` Գյումրուց:
Քաղաքական ուժերից էլ հնարավորինս լայն սպեկտր ներկայացված լինի` արտախորհրդարանական ուժերի, նաեւ` քաղաքացիական հանրության ներգրավմամբ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:
Հյուրերի կազմված ցանկը ի սկզբանե մեծ է եղել, սակայն այն անցնելու է եռաֆազ ֆիլտրում` կնայի-կֆիլտրի ինքը` Արմեն Սարգսյանը, խորհրդարանի ղեկավարությունը, ապա նաեւ՝ նախագահականը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: