
Boeing-ը Թրամփին ներկայացրել է նրա պատվին անվանված ինքնաթիռը

Boeing կորպորացիան մարտի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել F/A-18 Growler անվանական ռազմական ինքնաթիռը: Այդ մասին իրադարձության վայրից հայտնել են Սպիտակ տան թղթակիցները:
«Boeing-ի ավիաշինական գործարանում նախագահին օդանավարանում ներկայացրել են երկու նոր ռեակտիվ կործանիչներ: Առաջինը եղել է F/A-18-ը, որի վրա գրված էր. «Գլխավոր հրամանատար Դոնալդ Ջ. Թրամփ»,- նշել են թղթակիցները, որոնց խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Boeing FA-18 Growler-ն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի տախտակամածային ինքնաթիռ Է, այն Boeing-ի կողմից մշակվել է F/A-18F Super Hornet կործանիչի հիմքի վրա: