
Առնվազն վեց մարդ է զոհվել Սենեգալում ուղղաթիռի կործանման հետևանքով

Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել մարտի 14-ի երեկոյան Սենեգալի հարավում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այս տվյալները փոխանցել է AFP գործակալությունը՝ հղում անելով այն հաղորդագրությանը, որը տարածել է աֆրիկյան երկրի կառավարությունը։
«Ըստ վերջին տեղեկատվության, որը փրկարար ծառայությունները հայտնել են միջադեպի վայրից, աղետի հետեւանքով զոհվել է վեց մարդ: Եվս 14 մարդ վիրավորվել է, նրանցից երեքը՝ ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, իշխանությունները մտադիր են հատուկ հանձնախումբ ստեղծել միջադեպի պատճառները հետաքննելու համար: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ուղղաթիռն ընկել է Թամբակունդի շրջանի տարածքում: Օդանավում եղել է 20 մարդ, առաջին յոթ տուժածներին գտել ու փրկել են տեղի բնակիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: