Բաժիններ՝

Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը կմնա կալանքի տակ

Թուրքական դատարանը հրաժարվել է բավարարել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

ԱՄՆ հյուպատոսարանում երկար տարիներ աշխատող Համզա Ուլուչայը կալանավորվել էր 2017 թվականի մարտին: «Ահաբեկչական խմբավորման անդամ» լինելու մեղադրանքով նրա դեմ դատական գործ է հարուցվել, Ուլուչայը կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Մարտի 14-ին տեղի ունեցած դատական նիստին ներկա է եղել նաև մեղադրյալը, ով հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները: Դատարանը վճռել է, որ նա կշարունակի մնալ կալանքի տակ:

ԱՄՆ իշխանությունները բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել իրենց աշխատակցի կալանավորման առնչությամբ՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031