Բաժիններ՝

Ֆլորիդայում F/A-18 ռազմական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են անձնակազմի երկու անդամները

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ ավիաբազայի մերձակայքում աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչը, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այդ մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով զինվորականների: F/A-18-ը վարժական թռիչք էր կատարում:

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը բռնկվել է օդում եւ ընկել թռիչքավայրէջքային գոտուց մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Fox News-ի տեղեկությունների համաձայն՝ խափանվել է օդանավի շարժիչներից մեկը: Ավիաաղետի փաստով կատարվում է հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս