
«Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»

Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Նա նշեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի հասարակություններում ամրապնդվի խաղաղ կարգավորմանը հասնելու եւ խաղաղություն հաստատելու միտքը։
«Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասաց Ֆարնուորթը։