Նիկոլ Փաշինյանը վերջին 24 ժամվա ընթացքում 100 տոկոսով մեկուսացված է եղել: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա իրեն հոյակապ է զգում:
Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ ազատ արձակվեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Քիչ առաջ Տիգրան Մեծ փողոցում նրանք միացան ցուցարարներին:
Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է անհատույց հիման վրա Սիրիային մատակարարել Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ:
Քիչ առաջ «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին:
Երևանում շարունակվում են վարչապետ Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերը: Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Միաժամանակ երեկ ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:
Քիչ առաջ ազատ են արձակվել երեկ ձերբակալված պատգամավորներ Նիկել Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նշենք, որ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր Նիկոլ Փաշինյանին:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցերով մոնիտորինգի համազեկուցողները հայտարարություն են պատրաստում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ և նրան երկխոսության կոչ արել։
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան։ Շատ կարևոր հայտարարություն։
«Չեմ կարող գնահատել մի բան, որը չի եղել, խոսքը բանակցությունների մասին է: Կողմերը ևս մեկ անգամ հրապարակային կերպով առաջ մղեցին իրենց դիրքորոշումները, որով բանակցային հարթության մեջ լուծումների փնտրտուքն անհնար դարձրին»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ Դերենիկ Գաբրիելյանը և Հոկսեն Միրզոյանը այս օրերին Երևանում և հանրապետություն այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են հանդես եկել:
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք եւ պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ լքել երթը եւ վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան:
Ռուսաստանի եւ Չինաստանի՝ միջազգային պայմանավորվածությունների խստիվ պահպանմանը միտված կոնսոլիդացված ուղեգիծը կարգեւորագույն դեր է խաղում մոլորակի վրա կայունության ամրապնդման գործում:
Նիկոլ Փաշինյանը առևանգված է․ Էդմոն Մարուքյանը՝ Ստրասբուրգից
Արտերկրում բնակվող մի խումբ հայազգի գործարարներ հայտարարություն են արել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով չանտեսել վերջին երեսուն տարիների ընթացքում արյան և չարչարանքի գնով հայկական պետականության ձեռքբերածը և, ակամա, չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառակտիչ հոսանքների համար:
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ:
Դամասկոսի Սահնայայի շրջանում հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Հեմիտյանը:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն (ԽՎ) ակտիվորեն «աջակցում է եւ կշարունակի աջակցել դաշինքին Վրաստանի ինտեգրացման գործընթացին»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցության վերաբերյալ:
«Մարտի 1-ի մասին վարչապետի խոսքն աղավաղված է ներկայացվել և մեկնաբանվել։ Խոսքը վերաբերում էր քաղած դասերին․ իշխանությունը նույնպես դասեր է քաղել 2008 թվականի Մարտի 1-ի դժբախտությունից։ Եվ հենց այդ դասեր քաղելն է, որ մեզ ստիպում է որոնել ուղիներ՝ այս հարցի քաղաքական, խաղաղ հանգուցալուծման։ Վարչապետի հարցն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որ՝ պարոն Փաշինյան, իսկ դուք այդ դասերը քաղե՞լ եք»:
Երևանում շարունակվում են վարչապետ Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերը: Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը:
«Երեկ դեսպանների հետ էլ էի խոսում, ասում էին՝ ո՞ր մի երկրում նախագահին կասեն՝ դու արի այստեղ՝ հանդիպելու, և նա կգնար, կամ վարչապետին։ Չեմ կարծում, թե նման երկիր կա։ Բայց հանրապետության նախագահն այցելեց Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, որը ցանկանում էր բոլորի դիմաց հանդիպել, հասկանում եք՝ ինչ պատճառներով, և որի ընթացքում պայմանավորվածություն եղավ, որ իհարկե, պետք է արձագանքել այն կոչերին, որ պետք է գնալ երկխոսության»:
Երևանում և հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը և խաղաղ անհնազանդության գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված և պայթյունավտանգ: Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին և հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության երեք հայտարարությունները, որով միակ և ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում եմ հրատապ, համընդգրկուն […]
«Բացի ցույցերի մասնակիցներից, կան նաև այլ քաղաքացիներ, պետք է նրանց իրավունքներն էլ հարգվեն։ Սահմանափակել տեղաշարժը՝ մնացած բոլորի, որոնք չեն մասնակցում այդ ցույցերին, չեմ կարծում, թե որևէ երկրում թույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը «վատ գնահատական» ունի Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 168.am-ի հետ զրույցում Գ. Սահակյանը կարծիք հայտնեց, որ բոլոր ուժերը պետք է կարողանան որոշակի իրենց դիտողություններով ներկայանալ և վերլուծությունների ենթարկել իրավիճակը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այս պահին գնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ով երեկվանից գտնվում է անազատության մեջ:
36 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ի տարածքում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանոսպորտային պատահարի հետեւանքով, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:
«Այս ընդվզումը մեր հասարակության բերելու է նրան, որ թիմը շարունակելու է բարելավվել ինչպես՝ կուսակցության ներսում, այնպես էլ՝ պետական կառավարման համակարգում։ Դա մշտական գործընթաց է։ Երկրի վարչապետն այդ գործընթացի անմիջական կրողն է»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է, և հետամուտ է լինելու այդ իրավունքի կատարմանը։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ ինչպես և ցանկացած այլ երկրում, հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ և նախատեսում են գործընթացներ՝ հավաքները օրինական անցկացնելու հետ կապված։ Այդ գործընթացները վերջին օրերին չեն պահպանվել»: