Բաժիններ՝

Այս թխվածքն աշնանային ձեր երեկոն անմոռանալի կդարձնի

Իսկապես աշնանային աղանդեր՝ նուրբ կառուցվածք և քաղցր դդմի համ։ Մատուցեք այն դասական սև թեյի հետ։

Բաղադրիչները՝ խմորի համար

1. Դդմի պյուրե – 425 գ

2. Շաքարավազ – 320 գ

3.  Բուսական յուղ – 200 գ

4. Ձու – 4 հատ

5. Ալյուր – 450 գ

6. Դարչին – 2 թ/գ

7. Փխրեցուցիչ – 2 թ/գ

8. Աղ – 1/2 թ/գ

Բաղադրիչները՝ կրեմի համար

1. Կարագ – 100 գ

2. Սերուցքային պանիր – 300 գ

3. Վանիլին – 1 թ/գ

4. Շաքարի փոշի – 200 գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 180°C։

2. Դդմի պյուրեն խառնել շաքարավազի, բուսական յուղի և ձվերի հետ։ ՀԱրել միքսերով, մինչև շաքարավազը լիովին լուծվի։

3. Խառնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, դարչինը, փխրեցուցիչը և աղը: Մաղել և ավելացնել հիմնական խառնուրդին: Պետք է ստացվի միասեռ զանգված:

4. Խմորը հավասարաչափ տարածել կաղապարի մեջ և թխել մոտ 30 րոպե։

5. Պատրաստել կրեմը։ Խառնել փափկեցված կարագը, պանիրը, վանիլինը և շաքարի փոշին, հարել միքսերով։

6. Սառեցված թխվածքը պատել կրեմով և մատուցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս