
Այս իրավիճակը խաղաղության չի բերելու, ու արաբա-իսրայելական քաղաքակրթական էքզիստենցիալ պատերազմը նորից բռնկվելու է. Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ըստ էության, ԱՄՆ՝ Թրամփի գլխավորությամբ դավաճանեց իր դաշնակից Իսրայելի ռազմաքաղաքական շահերը, որոնք ձևավորվել էին 2023-ի օգոստոսյան ագրեսիայից հետո։ Թրամփի պլանը վատ դրության մեջ դրեց Նեթանյահուի ադմինիստրացիային, որի Գազյան ռազմավարության արդյունքներն այս պահին առնվազն կասկածելի են։
Փաստորեն, Գազայի արաբները ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ դիմադրեցին ու պայքարեցին այնքան ժամանակ, մինչև իրենց հակառակորդը ոչ միայն մնաց առանց հիմնական դաշնակցի, այլև այդ հիմնական դաշնակիցը գործարքի գնաց իրենց հետ` ընդդեմ իր իսկ դաշնակցի ռսզմավարական պլանների։
Այս իրավիճակը, բնականաբար, խաղաղության չի բերելու, ու արաբա-իսրայելական քաղաքակրթական էքզիստենցիալ պատերազմը նորից բռնկվելու է։ Բայց Նեթանյահուի տեսանկյունից՝ Իսրայելն ուներ մեծ շանս փակելու Գազայից ֆունդամենտալ սպառնալիքի էջը առհավետ։ Եթե չի ստացվում, ապա ուշ թե շուտ այդ սպառնալիքը նորից շոշափելիորեն կախվելու է հրեական պետության վրա։
Հիմա՝ կա՛մ Իսրայելը, չնայած իր դաշնակցի «դասալքության», կգնա վա-բանկ ու ի վերջո կհաստատի ուղիղ վերահսկողություն (եթե չվերամիավորի) Գազան Իսրայելին, ինչպես փաստացի արել է պատմական Ջուդեաի ու Սամարեաի (Հորդանանի արևմտյան մասը) հատվածների հետ, կա՛մ կընկրկի Թրամփի ճնշումներին, կընդունի Թուրքիայի, Եգիպտոսի, Քաթարի միջնորդությամբ ձեռք բերված այս պսևդոխաղաղաության պլանը ու կստանա դանդաղ մեխանիզմով ռումբ։ Ա՛յ էսպիսի մի մեծ հարված հասցրեց չհանձնվող «պաղեստինցին»։
Ինչպես կասեր Ռուզվելտը` դիմադրողն է արժանի աջակցության»։