
Նիկոլ Փաշինյանը՝ իրեն ազատ արձակելու մասին

Նիկոլ Փաշինյանը վերջին 24 ժամվա ընթացքում 100 տոկոսով մեկուսացված է եղել: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա իրեն հոյակապ է զգում:
Հարցին՝ ինչո՞ւ ձեզ ազատ արձակեցին, վախեցա՞ն, ինչ-որ բանից մտահոգվեցի՞ն, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Որովհետև Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այլևս այդպես է լինելու»: