«Բացի ցույցերի մասնակիցներից, կան նաև այլ քաղաքացիներ, պետք է նրանց իրավունքներն էլ հարգվեն». Էդվարդ Նալբանդյան
«Բացի ցույցերի մասնակիցներից, կան նաև այլ քաղաքացիներ, պետք է նրանց իրավունքներն էլ հարգվեն։ Սահմանափակել տեղաշարժը՝ մնացած բոլորի, որոնք չեն մասնակցում այդ ցույցերին, չեմ կարծում, թե որևէ երկրում թույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նալբանդյանը չի կարծում, թե «որևէ երկրում թույլատրելի կլիներ՝ ներխուժել դպրոցներ և աշակերտների դիմաց հայհոյել ուսուցիչներին» և կոչեր անել, որպեսզի միանան ցույցերին. «Բա այդ ուսուցիչները հետո ինչպե՞ս են շարունակելու դասավանդել այդ երեխաներին։ Մեր օրենքը տարիքային մասնակցությունը չի սահմանափակում, բայց կան կոնվենցիաներ՝ երեխաների մասնակցության իմաստով։
Ոստիկանության մոտ 4 տասնյակ հայտարարությունների մեջ բավականին հստակ ձևով մատնանշվել են այն խախտումները՝ հասարակական կարգի, նաև ոտնձգությունները՝ մասնավոր, հանրային և պետական գույքի, որն իրականություն է եղել վերջին օրերի ընթացքում»։