
«Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է». Դավիթ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իրեն փոխանցած տեղեկությունների համաձայն՝ փաստաբանը ևս ներգրավված է գործում:
«Հստակ վայրը ես չգիտեմ: Ես հարցրել եմ իրավապահներին, թե արդյոք նրա ընտանիքը գիտի Փաշինյանի գտնվելու վայրը, ինձ փոխանցեցին, որ ընտանիքը տեղյակ է և ընթանում են համապատասխան գործողություններ», – ասաց նախարարը: