ՀՀ հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ։ Պահը պատասխանատու է։
Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտների վրա ֆուրգոնի վրաերթը կարող է ահաբեկչական գործողություն լինել, բայց հետաքննությունն այժմ քննում է բոլոր վարկածները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու եւ ակցիաներ անելու։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի տխրել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: «Շատ լավ եմ զգում, ինչ ա եղել որ: Մինչեւ հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,-«Ժամանակ»-ին ասաց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խաղաղ բնույթը՝ կոչ անելով բոլոր ներգրավված կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթ համարել երկխոսությունը:
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ դրամական փոխանցումների ծավալը 21 տոկոսով աճել է՝ 2017 թվականին մինչեւ 48 միլիարդ դոլար՝ տնտեսության աճի ամրապնդման եւ Ռուսաստանում, ինչպես նաեւ Ղազախստանում եւ եվրոգոտում աշխատանքի տեղավորման հեռանկարների բարելավման շնորհիվ:
«Սարգսյանը խուսափեց արտաքին քաղաքական խնդիրներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշմանը:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:
Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը, որը Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ընկերությանն է փոխանցել Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները, հայտարարել է, որ այդ պրակտիկան ավելի վաղ համարվել է սովորական, եւ սոցցանցի կողմից ոչ մի առարկություն չի եղել:
Երկիրն աղքատ է ապրում, բայց նրանք ունեն ազգային ոգի, ապրեն հայերը. քննարկում՝ ռուսական հեռուստահաղորդման ժամանակ:
Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար:
Լաքենում թագավորական ջերմոցները բացվել են այցելության համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել է իր անվանակոչության տոնը նշել՝ կազմակերպելով երեք հազար փաթեթվածք պաղպաղակի բաժանում չքավոր հռոմեացիներին:
Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ-ի ղեկավար՝ անկախ ամեն ինչից:
«Սերժ Սարգսյանին ստիպեցին հրաժարական տալ. ժողովուրդը վերջապես ցույց տվեց, որ ինքն արժանապատիվ և հարգանքի արժանի ժողովուրդ է և չի կարող անընդհատ ստորանալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։
2017 թվականին տեղեկատվության եւ վարկաբեկիչ տվյալների արտահոսերի համաշխարհային ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել է 4,2 անգամ՝ մինչեւ 13,3 միլիարդ գրառում:
«Կարևորն այն է, որ Սարգսյանն ուժային լուծման չգնաց, նա հասկանում է, որ Ղարաբաղում հայի արյուն է թափվում, նա չցանկացավ Հայաստանում հայի արյուն թափել»:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել։
Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով: Ժամեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
«Այս հաղթանակով մենք մեր մեծագույն տուրքն ենք մատուցել Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերին»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության, վենդետայի մթնոլորտ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ:
«Ես հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, և այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար»։
«Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխեց իմ ամբողջ գրաֆիկը։ Պատրաստվում եմ մեկնել այնտեղ մայիսի սկզբին, մտածում էի՝ բողոքի ակցիաները կուսումնասիրեմ, բայց, հավաբանար, ուսումնասիրելու եմ ինչ-որ այլ բան»:
«Ուզում եմ բոլորիս շնորհավորել, այս հաղթանակը բոլորինս է»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Բայց վարչապետի հրաժարականը դեռ Հայաստանում ողջ իշխանության հրաժարական չէ, քանի որ իշխանությունը դեռ ՀՀԿ-ի և նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքում է»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Սիրելի ժողովուրդ, երբ ես վառեցի ազատության ջահը ԱԺ-ում, ես երազում էի այսօրվա մասին։ Ես երազում էի, որ ձեր առաջ վառեմ ու ասեմ՝ կեցցեք դուք, որ վառ պահեցիք ազատության ջահը»,- Հանրապետության հրապարակում իր ելույթում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։