«Իշխանությունը պետք է վերջապես գիտակցի, որ պահն է եկել՝ քայլեր ձեռնարկելու դեպի բողոքի ելած իր ժողովուրդը». Ռուբեն Անգալադյան

Երևանում շարունակվում են վարչապետ Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերը: Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Միաժամանակ երեկ ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը: Երկրում տիրող իրավիճակի անցնցում հանգուցալուծմանն ուղղված սթափության կոչեր են հնչում ինչպես՝ պատկան մարմինների պաշտոնական հաղորդագրություններոմ, այնպես նաև՝ քաղաքացիական դիրքորոշում որդեգրած անհատների ուղերձներում:

Ստեղծված իրավիճակի շուրջ 168.am-ը լսել է այս օրերին ԱՄՆ-ում գտնվող մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանին, ում կարծիքով՝ այս օրերին երկրում տեղի ունեցող զարգացումների մեղավորությունն իշխանությունների անթաքույց ցինիզմն է.

«Իշխանությունը պետք է վերջապես գիտակցի, որ պահն է եկել՝ քայլեր ձեռնարկելու դեպի բողոքի ելած իր ժողովուրդը, որովհետև հենց իրենք են և՛ ստեղծված իրավիճակի մեղավորները, և՛ հիմնարար օրենքների խախտողը, իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, չեն գնալու լուրջ զիջումների, ընդ որում, առանց սուտ խոստումներ տալու, ապա ժողովուրդը պետք է շարունակի իր արդարացված պայքարը: Իշխանությունների ամենամեծ թերությունը կայանում է նրանում, որ նրա ձևավորած իրավապահ և ոստիկանական համակարգում չկան մեծ կամ փոքր թվով մասնագետներ, ովքեր կրթություն ստացած կլինեին Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Հետևաբար, ինչպես տեսնում ենք՝ հենց այս համակարգի վրա են այս պահին հենված իշխանությունների կողմից հակազդեցության բոլոր հնարավոր տարբերակները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30