Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ինտեգրացմանը. դաշինքի Խորհրդարանական վեհաժողով

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն (ԽՎ) ակտիվորեն «աջակցում է եւ կշարունակի աջակցել դաշինքին Վրաստանի ինտեգրացման գործընթացին»: Այդ մասին Բաթումում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Պաոլո Ալլին:

Ելույթ ունենալով «Վրաստանը եւ Սեւծովյան տարածաշրջանը նոր աշխարհաքաղաքական օրակարգում» սեմինարում՝ նա նշել է. «Անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը, որպեսզի ավելի շատ ՆԱՏՕ լինի Վրաստանում եւ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում, ՆԱՏՕ-ին երկրի ամբողջական ինտեգրացման համար անհրաժեշտ է ժամանակ եւ բարեփոխումների շարունակում»:

Հանրապետության ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն սեմինարում հայտարարել է, որ «այժմ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունն ամենաբարձր մակարդակին է հասել այդ համագործակցության ողջ ժամանակաշրջանում, մենք մտադիր ենք ընդլայնել այդ գործընթացը»,-ասել է Ջանելիձեն:

Ալլիի եւ Ջանելիձեի ելույթները Բաթումում ցուցադրվել են «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» թբիլիսյան հեռուստաալիքներով: «Վրաստանը եւ Սեւծովյան տարածաշրջանը նոր աշխարհաքաղաքական օրակարգում» միջազգային սեմինարն սկսվել է ապրիլի 23-ին եւ կավարտվի ապրիլի 25-ին: Ապրիլի 23-ի համաժողովում ելույթ կունենան երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսը:

Ինչպես հայտնել է խորհրդարանը, համաժողովի մասնակիցները կքննարկեն «երկրում բարեփոխումների ընթացքը, ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցության հարցերը, Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը»: Սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր երկրների, արտասահմանյան պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս