ԵԽ ԽՎ Հայաստանի հարցերով մոնիտորինգի համազեկուցողները հայտարարություն են պատրաստում. Էդմոն Մարուքյան

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցերով մոնիտորինգի համազեկուցողները հայտարարություն են պատրաստում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ պատվիրակության կազմում Ստրասբուրգում գտնվող «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ մոտ 1 ժամից ելույթ է ունենալու ԵԽ ԽՎ նիստում։

«Ես գրանցված եմ ելույթի համար, երևի 1 ժամ դեռ կա, բայց Հայաստանում ամեն րոպե իրադրություն է փոխվում, արդեն Նիկոլ Փաշինյանի տեղը գիտեն, գնացել են մոտը։ Ես ԱԼԴԵ (Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինք.- խմբ.) խմբում զեկուցեցի,  մանրամասն ներկայացրեցի՝ ինչ է տեղի ունեցել, նաև հանդիպել եմ Հայաստանի հարցերով մոնիտորինգի համազեկուցողներից մեկին, և հիմա համազեկուցողները հայտարարություն են պատրաստում։ Ամբողջ տեղեկատվությունը փոխանցել եմ բոլոր գործընկերներին, որ միջամտեն, որպեսզի հնարավորինս որևէ խնդիր չառաջանա, խաղաղ հանգուցալուծում լինի»,- ասաց Է.Մարուքյանը։

Նա նշեց, որ իր ելույթից հետո շտապ վերադառնալու է Հայաստան. «Ուղղակի որոշեցի՝ այստեղ իմ աշխատանքը կատարեմ, միջազգային ճնշում բանեցնենք, որ բռնություններ տեղի չունենան, նոր արյունահեղություն տեղի չունենա և իմ գործընկերներին ու մյուսներին շտապ ազատ արձակեն»։

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Կարեն Կարապետյանը հայտարարությունը, որ դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը պատգամավորների վերաբերյալ Ազգային ժողովից հետ վերցվի, նաև, որ ինքը գնում է Փաշինյանի հետ հանդիպման, արդյո՞ք սա հետքայլ է իշխանության կողմից, և ի՞նչ զիջումների կարող են նրանք գնալ, Է.Մարուքյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել՝ Կարեն Կարապետյանը ինչ է խոսում, որևէ տեղեկություն չունեմ։ Կարծում եմ՝ իշխանությունը փորձում է շարունակել երկխոսությունը։ Քանի որ Սերժ Սարգսյանը չկարողացավ երկխոսել, հիմա Կարեն Կարապետյանն է շարունակում նրա փոխարեն։ Տեսնենք՝ ինչ կլինի, ամեն րոպե փոխվում է իրավիճակը, չեմ կարող ասել՝ ինչ կլինի»։

Անդրադառնալով հետզհետե թափ հավաքող ցույցերին՝ Է.Մարուքյանը նշեց, որ պետք է Նիկոլ Փաշինյանին և մյուս բոլոր ձերբակալվածներին, առևանգված մարդկանց ազատ արձակեն, որից հետո միայն հնարավոր կլինի բողոքի ցույցերը հունի մեջ մտցնել. «Ես այլ տարբերակ չեմ տեսնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30