ԵՄ դեսպանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Թբիլիսիի անկարգությունների համար. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատվություն է կրում ԵՄ դեսպանը, քանի որ ԵՄ ներկայացուցիչները աջակցել են երկիրը ապակայունացնելու փորձերին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

«ԵՄ դեսպանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար. ԵՄ ներկայացուցիչներն աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։

Ցուցաբերե՛ք բարի կամք, դո՛ւրս եկեք, կիսվե՛ք և խստորեն դատապարտե՛ք Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցող ամեն ինչ։ Սա նրա անմիջական պատասխանատվությունն է, հաշվի առնելով, որ մենք տեսել և լսել ենք սահմանադրական կարգը տապալելու փորձը սատարող հայտարարություններ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը», – կոչ է արել Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս