Բաժիններ՝

Ռուսաստանը մոտ ժամանակներս անհատույց Ս-300 համալիրներ կմատակարարի Սիրիային. «Կոմերսանտ»

Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է անհատույց հիման վրա Սիրիային մատակարարել Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ: Այդ մասին գրել է «Կոմերսանտ» թերթը:

«Սիրիայի բանակին զենիթահրթիռային համալիրների հանձնման հարցը, որը գտնվում է առավելապես քաղաքական հարթության վրա, գործնականում լուծված է»,- հայտնել է թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական-զինվորական երկու աղբյուր: Թերթի տվյալներով՝ «Ֆավորիտների» անհատույց մատակարարումը կոչված է արագացնելու սիրիական հակաօդային պաշտպանության շարանային համակարգի ստեղծումը, որն ունակ կլինի Դամասկոսը եւ ավիատեխնիկայի տեղաբաշխման վայրերը պաշտպանել գնդակոծումներից:

«Կոմերսանտի» կողմից հարցված փորձագետներն սպասում են, որ իսրայելացի պաշտոնատար անձինք բացասաբար կարձագանքեն Սիրիային Ս-300 համալրիների մատակարարման պլանին, նրանք չեն բացառում Իսրայելի հարվածը սիրիական զենիթահրթիռային համալիրներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս