ԿԺԴՀ-ում տուրիստական ավտոբուսի վթարից զոհվածների թիվը հասել է 36-ի
36 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ի տարածքում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանոսպորտային պատահարի հետեւանքով, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին կայացած բրիֆինգում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Ընդամենը զոհվել է 36 մարդ, նրանցից 32-ը Չինաստանի քաղաքացիներ են, եւս չորսը՝ Հյուսիսային Կորեայի բնակիչներ: ՉԺՀ-ից տուժածներից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել,-նշել է նա:-Մենք սգում ենք զոհված չինացի հայրենակիցների եւ ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար, ինչպես նաեւ անկեղծ ցավակցություն հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին»:
Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ ավելի քան 30 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ում, որտեղ տուրիստական ավտոբուսն ընկել է կամրջից: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի Հվանհե-Պուկտո նահանգի տարածքում: