Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում եւ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Բողոքի այսօրինակ դրսեւորումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին:
«Եվրոպան ուշի ուշով հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին և եվրոպական պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուն ուղղված շնորհավորանքին:
Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպmամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը:
Ներկայացվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, վերահաստատելով նախօրեին արված երկու քաղաքական հայտարարություններին իր հանձնառությունը, հայտարարում է.
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստեղծված իրավիճակը գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Անընդունելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ու բողոքի շարժման մյուս անդամների ձերբակալությունը, ոստիկանության բռնի գործողությունները։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում րոպեներ առաջ ձերբակալել են հանդես է եկել հերթական կոչով․
Հայաստանի Հանրապետության 1–ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին,Արամ 1-ին կաթողիկոսին:
Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը:
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ընդդիմության առաջնորդներին կոչ է անում իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը բոլորի անվտանգ վաղվա օրվա ապահովման խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների շտապ հայտարարությունը:
«Մենք եկել էինք երկխոսելու, և ուղիղ եթերում տեսաք, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը եկել էր և ցուցարարների ղեկավարի հետ հանդիպում էր: Ես մեր նորանկախ պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է գնացել, հանդիպել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: Չեմ ասում վատ են արել, բայց իրականությունն եմ ասում: Ինչպես չէր եղել նաև, որ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ»:
«Եղեք միասնական, մի ցրվեք, մեր մեջ տականք մարդիկ կան, ուշադիր եղեք, սադրանքներին չտրվեք։ Հիմա մենք կգնանք մի քիչ առաջ, ես ինֆորմացիա ունեմ, որ մեզ են գալիս միանան մի խումբ մարդ։ Նրանց դիմավորենք և կհասկանանք ընթացքում, թե ինչ ենք անելու»:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Արցախի փողոցում իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Մինչ այժմ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը:
Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով ժամ առաջ սկսել երկխոսություն:
Մաշտոցի պողոտայում ոստիկանության գնդապետը ժողովրդին խորհուրդ է տալիս «գնալ տներով»։ «Խաղաղ հավաք այս պահին գոյություն չունի, խաղաղ հավաքի անվան տակ իրականացվում են բազմաթիվ վարչական և այլ խախտումներ։ Մենք հորդորում ենք գնալ տներով, ենթարկվել օրենքին։ Սադրանք անողների մասին ձեր կազմակերպիչները պետք է մտածեն»,- ասաց ոստիկաններից մեկը։
Վերջին օրերին վարչախմբի գործելաոճը մեզ վերադարձնում է 1988-90թթ խորհրդային տարիներ։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալը քայլ էր, որպեսզի կրքերը հանդարտվեին:
ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Կոչում ասված է.
168.am-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ` երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ […]
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են»:
Երևանում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիաների ակտիվ մասնակցող Դավիթ Սանասարյանը ձերբակալված է: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ավարտվել են առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում մենկարկած վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունները:
Արցախի փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, բերման ենթարկեց երթի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, նաև՝ մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Արցախի փողոցում լարված իրավիճակ է. Սասուն Միքայելյանը լրագրողներին ասաց, որ հանգուցալուծումը պատկերացնում է ժողովրդի համախմբմամբ: