«Ժողովուրդ ջան, Սերժի վախտ վատանում էիք, հիմա վատանում եք, ո՞նց անենք». Սասուն Միքայելյանը՝ ցուցարարներին

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել, այս հաղթանակը բոլորինս է»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նշենք, որ այսօր հանրահավաքի ընթացքում բազմաթիվ մարդկանց ինքնազգացողություն է վատանում. «Ժողովուրդ ջան, Սերժի վախտ վատանում էիք, հիմա վատանում եք, ո՞նց անենք»,- կատակեց Ս. Միքայելյանը:

Նա պատմեց, թե ինչպես է իր թոռնիկի՝ Կոմիտասի անունը դրել. «Իմ կողքին կանգնած է իմ թոռնիկը, անունը՝ Կոմիտաս: Կոմիտասի անունը ծնվել է Ազատության հրապարակում 2008 թվականին, երբ Թումանյանի արձանի մոտից հրոսակախմբերը մտան ու ջարդեցին ժողովրդին, ես հրամանատար կանգնած՝ չկարողացա օգնել: Ես այսօր այս շարժմանը տվեցի ամեն ինչ և ձեռք եմ բերել հպարտություն:

Ես 2008 թվականին  կալանավայրից գրել էի՝ ես այդ ժամանակ եմ հասկացել՝ Կոմիտասն ինչու է գժվել, ու երդվեցի, որ, եթե տղա թոռնիկ ունենամ, անունը Կոմիտաս կդնեմ: Շնորհակալ եմ մեր ոստիկաններին. որ բաժանմունք մեզ տարել են, ինչ վերաբերմունք են մեզ ցույց տվել: Շնորհակալ եմ նաև ՄԻՊ-ից ու նրա գրասենյանկից, որ այդպես օբյեկտիվ հետևում էին այս ամենին ու օգնության էին հասնում»:

Ցուցարարներից մեկը բղավեց՝ «Լյովա Երանոսյանին պատասխան տայիք»: Ի պատասխան՝ Ս. Միքայելյանն ասաց. «Տվել եմ»:

Տեսանյութեր

Լրահոս