
Հռոմի պապն իր անվանակոչության տոնի առթիվ պաղպաղակ կբաժանի աղքատներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել է իր անվանակոչության տոնը նշել՝ կազմակերպելով երեք հազար փաթեթվածք պաղպաղակի բաժանում չքավոր հռոմեացիներին: Այդ մասին հայտնել է ԱՆՍԱ գործակալությունը:
«Սուրբ հայր Ֆրանցիսկոսը ցանկացել է իր անվանակոչության օրը նշել Հռոմի աղքատների ու անօթեւանների հետ: Ուստի Պապական գթասիրության ծառայությունն այսօր՝ այն օրը, երբ եկեղեցին հիշատակում է Սուրբ Գեւորգին, 3 հազար բաժին պաղպաղակ կբաժանի»,- մեջբերում է գործակալությունը Սուրբ աթոռի հաղորդագրությունը:
Ֆրանցիսկոս պապը (մինչեւ ընտրվելը Խորխե Մարիո Բերգոլիոն) անվանակոչության տոնը նշում է Սուրբ Գեւորգի օրը՝ ապրիլի 23-ին: Խորխեն Գեւորգ անվան իսպանալեզու անալոգն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: